00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխնախարար. Հայաստանից գյուղմթերքի արտահանումը կրկնակի աճել է

© Sputnik / Asatur YesayantsФрукты
Фрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության վրա եղանակային պայմանների ազդեցության, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում Հայաստանից գյուղմթերքի արտահանման մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրուցեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում արտահանումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելացել է, հայտնեց Գառնիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար նոր շուկաներ ու հնարավորություններ են բացվել, գործընթացներն ավելի պարզեցվել են, ավելի հեշտ է դարձել արտահանումներ իրականացնելը։

«Հենց դա է պատճառը, որ այսօր մի շարք տնտեսվարողներ ներգրավվել են այս գործընթացներում և արտահանումներ են կատարում։ Ուրախալին այն է, որ նույնիսկ մեր այգեգործներն իրենք են փորձեր կատարում սեփական արտադրանքը սեփական ուժերով տեղափոխելու ուղղությամբ»,- նշեց փոխնախարարը։

Պետրոսյանը կարծում է, որ նման մեծ չափերով արտահանումը չի բերի Հայաստանի ներքին շուկայում գների բարձրացման։

«Օրինակ` ծիրանի արտահանման համար պիտանի է միայն ամուր, կիսախակ վիճակում գտնվող ծիրանը։ Նույնիսկ արտահանման մեծ ծավալի դեպքում մեր ներքին շուկան անպայման ապահովված կլինի ծիրանով»- ասաց նա։

Փոխնախարարը մտահոգված է եղանակի տաքացմամբ, քանի որ եթե այսպես շարունակվի նաև մարտ ամսին, ապա բողբոջները կարող են բացվել, ծառերը կծաղկեն ավելի շուտ, որը բոլորովին ցանկալի չէ։ Ընդհանրապես ցանկալի է, երբ Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է մարտի վերջին-ապրիլի սկզբին, որին հաջորդում է դեղձենու ծաղկումը։

«Տարիների փորձը ցույց է տվել, որ վաղ ծաղկման դեպքում մեծանում է ցրտահարության վտանգը։ Արարատյան դաշտում մինչև ապրիլի 24-ը կա գարնանային ցրտահարությունների վտանգ»,- նշեց նա։

Պետրոսյանը հորդորում է` հիմա սկսել ծառերն էտելու աշխատանքը, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում ծառերը սկսում են բողբոջել։ Կորուստներից խուսափելու պետք է մինչև բողբոջելն ավարտել պտղատու ծառերի էտը։

Նա դրական գնահատեց Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացումը։

«Այսօր 760 հա տարբեր տիպի ջերմոցներ կան, որոնցից 85 հեկտարը կառուցվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ջերմակարգավորիչ ավտոմատ համակարգերով, մշակության և խնամքի ժամանակակից տեխնոլոգիաներով, որը բարձր արդյունք է ապահովում»։

Նրա խոսքով` հենց այդ ջերմատների շնորհիվ է, որ այսօր մեծաքանակ բանջարեղեն է արտահանվում ՌԴ։

 

 

Լրահոս
0