ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին, այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը 2014 թվականի հոկտեմբերի 27-ին հանդիպում են ունեցել Փարիզում
«Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Թե որ օրը և որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը կհայտնի սահմանված կարգով», — ասաց Շարմազանովը:
Հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:
կորցրեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
1992թ.–ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, քանի որ ԼՂՀ–ն բանակցությունների կողմ չէ։