Գենետիկորեն ձևափոխված առաջին մթերքները խանութների վաճառասեղաններին են հայտնվել 1994 թվականին։ Դրանք կալիֆոռնիական լոլիկներն էին, որոնց պահպանման ժամկետ սովորականից շատ էր։ Բույսերի մեջ նոր գեներ չէին ներմուծել, պարզապես հեռացրել էին այն գեները, որոնք փչացնում էին մթերքը։ Թեև լոլիկների «բնութագիրը» բավականին դրական էր, այնուհանդերձ երեք տարի անց դրանց արտադրությունը կասեցվեց։ Պատճառը ոչ թե այն էր, որ լոլիկները վտանգ էին ներկայացնում, այլ այն, որ դրանք շահութաբեր չէին։
Սակայն փորձարկումները շարունակվում էին, և ձևափոխված գեները վերադարձան շուկա։ Այսօր գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի տեսականին արդեն բազմազան է։ Կենսատեխնոլոգիաների օգնությամբ ավելի հաճախ աճեցնում են կարտոֆիլ, լոլիկ, դդում, եգիպտացորեն, սոյա և ոսկեգույն բրինձ։ Գենետիկներն իրենց «հետքն» են թողնում կովի կաթի, տավարի ու խոզի մսի մեջ, գյուղացիներից շատերը ձևափոխված սննդամթերք են ավելացնում կենդանիների կերի մեջ։
Ի՞նչ է ԳՁՕ–ն։ Պե՞տք է վախենալ, թե ոչ
Բաժանորդագրվել
Sputnik–ի ինֆոգրաֆիկան ներկայացնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի վերաբերյալ