00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մադոննան` հոնի ճյուղով

© Sputnik / Самвел СепетчянГалина
Галина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փառանձեմ տատիկը, ապրելով 104 տարի և լույս աշխարհ բերելով 16 երեխա, շատ բան է տեսել, սակայն երբեք չի մտածել, որ իր կյանքը կդառնա գիտնականների ուսումնասիրության առարկա

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դժվարանում եմ ասել, թե ինչ քամի էր ճապոնացի հերոնտոլոգներին քշել-բերել Իջևանի մոտակայքում գտնվող` Աստծո կողմից մոռացված գյուղը։ Սակայն փաստը մնում է փաստ. ուսումնասիրելով Անդրկովկասի բնակիչների երկարակյացության գաղտնիքը` նրանք գտան Փառանձեմ տատիկին, ով ավելի քան մեկ դար, իսկ ավելի ստույգ` 104 տարի, իր համար հանգիստ ապրում էր և անգամ չէր կարող պատկերացնել, որ իր անձը կարող է որևէ մեկին հետաքրքրել։

Փառանձեմ տատիկը լույս աշխարհ է բերել 16 երեխա`15 որդի և մեկ դուստր։ Այնպես էր ստացվել, որ այն ժամանակ որդիներից որևէ մեկը ողջ չէր, և մայրն ապրում էր դստեր ընտանիքի հետ։

Ճապոնացի բծախնդիր հերոնտոլոգները թարգմանչի օգնությամբ 104–ամյա Փառանձեմին տալիս էին, նրա կարծիքով, անհասկանալի հարցեր. ինչպե՞ս է նա անցկացնում իր օրը, ի՞նչ է ուտում, միս, բանջարեղեն, միրգ և հատապտուղ շա՞տ է օգտագործում,  որքա՞ն է քնում։ Փառանձեմը գուցե պարզապես հրաժարվեր շփվել իր հարազատ վայրերի համար անսովոր արտաքինով տարօրինակ այդ մարդկանց հետ, եթե չլիներ թոռը։ 

Բանն այն է, որ հյուրերը խոստացել էին իրենց հաջորդ այցի ժամանակ ծեր կնոջը նվիրել երկկասետանի մագնիտոֆոն` «Սոնի» քնքուշ անվանումով։ Փառանձեմն, իհարկե, ոչինչ չգիտեր Sony ճապոնական խոշորագույն անդրազգային կորպորացիայի մասին, սակայն թոռը` իր միակ դստեր որդին, համոզել էր տատիկին ավելի բարեհամբյուր վերաբերվել հյուրերին։ Թոռան աչքերի փայլից իմաստուն տատիկը հասկացել էր, որ արժեքավոր բանի մասին է խոսքը և չարժե բարկանալ։

Ավարտելով իրենց ուսումնասիրությունը` գոհ ճապոնացիները Փառանձեմ տատիկին նվիրեցին փոքրիկ գորգ և պատի օրացույց, որտեղ օղակի մեջ առան իրենց հաջորդ այցի ամսաթիվը։

Ճապոնացիների մեկնելուց մոտ մեկ շաբաթ հետո ես և մտերմուհիս, ով Փառանձեմ տատի հեռու բարեկամն է, հյուր եկանք նրան։ Մտերմուհիս համոզեց ինձ գյուղում հյուրընկալվել իր հարազատների տանը, հանգստանալ քաղաքի եռուզեռից, զմայլվել Իջևանի գեղեցիկ բնությամբ, մաքուր օդ շնչել և գոնե որոշ ժամանակով մոռանալ կենցաղային խնդիրների մասին։

Անկեղծ ասած` երբեք չէի հանդիպել այդքան ծեր կնոջ։ Երիտասարդ տարիքում անգամ քառասուն տարեկաններն են ծեր թվում, էլ ինչ ասես նրանց մասին, ովքեր բոլորել են մեկ դարը։

Տատի արտաքին տեսքն ինձ հաճելիորեն զարմացրեց. նա ցածրահասակ էր, բավականին նիհարակազմ, մեջքը չէր կորացնում և անգամ ակնոց չէր կրում։ (Ավելի ուշ տեսա, թե ինչպես է նա առանց ակնոցի թելում ասեղն ու վերմակ կարում, սա հեշտ գործ չէ անգամ երիտասարդների համար)։ Ճաշի սեղանի առջև նստած էր ուղիղ մեջքով, հաճույքով ուտում էր, թեև ընդհանրապես ատամ չուներ, չհրաժարվեց նաև մեկ բաժան տնական գինուց։

Նկատելով իմ զարմացած հայացքը` Փառանձեմ տատը պատմեց, որ կյանքի 100–րդ տարում իր մոտ սկսեցին նոր ատամներ աճել, այդ պատճառով նա ուտում է գրեթե ամեն ինչ։ Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում այս մասին գիտությունը, թե՞ տատիկը պարզապես կատակեց։ Հարցը հռետորական է։ Չէ՞ որ տատիկին չես խնդրի ցուցադրել նոր ատամները։

Ճաշից հետո մեզ սուրճ առաջարկեցին։ Պարզվեց, որ հարյուր տարեկան կնոջ համար սուրճ խմելը նրա փոքր հաճույքներից մեկն է։ Նա վայելում էր թունդ, քաղցր սուրճի յուրաքանչյուր կաթիլը։ Երբ բաժակը դատարկվեց, տատիկը արագ շուռ տվեց այն, իսկ մի քանի րոպե անց դիմեց ինձ` ասելով. «Բախտս նայիր, բալես» և ինձ մեկնեց բաժակը։

Այոոո՜, այդ օրը տատիկն ինձ զարմացրեց երկրորդ անգամ։ Մի՞թե նրա տարիքում դեռ կարելի է ինչ–որ բանի մասին երազել։ «Աստված իմ, – մտածեցի ես, – հրաժարվել էլ չի լինի, քաղաքավարի չէ»։ Առողջության, թոռների և ծոռների բարեկեցության մասին որոշ բաներ կմկմացի։ Տատիկն ուշադիր լսում էր և տակտով շարժում գլուխը։ 

Իսկ հետո հանկարծ ընկավ հիշողությունների գիրկը։ Պատմեց այն մասին, թե ինչպես էր սիրում առավոտյան, երբ դեռ արևն անողոք չէր այրում, գնալ անտառ հոն հավաքելու, ինչպես էր հասած հատապտուղներից մուրաբա եփում ընտանիքի անդամների համար։ Պատմելիս նա փոքր–ինչ կկոցեց աչքերը` երազկոտ հայացքով նայելով հորիզոնից այն կողմ ինչ-որ տեղ, հստակ պատկերացնելով ողջ պատմածը։ Ըստ երևույթին, այդ հիշողության հետ որևէ առանձնահատուկ բան էր կապված, քանի որ նա այդքան հստակ հիշում էր դա և հենց այդ մասին պատմում։

Բայց այն, թե նա ինչ ասաց հետո, ինձ պարզապես ապշեցրեց։ Կարոտով հայացք գցելով անհայտ հեռուն` նա ափսոսանքով լի ձայնով ասաց. «Է~, բալա ջան, հիշում եմ, երբ որ 80 տարեկան էի, գնում էի քոլը` հոն քաղեմ»։ Մեկ րոպե սենյակում լռություն տիրեց։ Իսկ հետո, հետ ընկնելով աթոռի թիկնակին, ես սկսեցի ուժգին ծիծաղել, ծիծաղել այնպես, որ արցունքներ հայտնվեցին, չէի կարողանում կանգ առնել։ Իր մեկ նախադասությամբ այդ կինը, ով ապրել է ավելի քան հարյուր տարի, ստիպեց ինձ մեկ ակնթարթում հիմնովին վերանայել իմ վերաբերմունքը ժամանակի` որպես փիլիսոփայական կատեգորիայի նկատմամբ։

Հաջորդ օրը երեկոն Երևանի ճանապարհին ես մտովի կրկին և կրկին վերադառնում էի Փառանձեմ տատի տուն, ում մեկնելուց առաջ խոստացա մեկ տարի հետո կրկին այցելել և բերել իր սիրելի կոնֆետները։ «Սիրելի Փառանձեմ տատիկ, – մտածում էի ես, – շնորհակալություն այն դասի համար, որը դու ակամա տվեցիր ինձ։ Շնորհակալություն քո անմիջականության, պարզության, հասարակ բաներից ուրախանալու ունակության, իմաստության, ապրելու անսպառ ցանկության համար, ինչը սերնդեսերունդ կփոխանցվի քո բազմաթիվ սերունդներին այս օրհնյալ հողում»։

Լրահոս
0