00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
50 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՀ–ն առաջարկել է պատժել ԵՄ երկրներին փախստականների քվոտաներից հրաժարվելու համար

© Sputnik / Сергей Потеряев / Անցնել մեդիապահոցЛагерь мигрантов в Белграде
Лагерь мигрантов в Белграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որպես սահմանափակող միջոց Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել կառուցվածքային հիմնադրամները։ Միաժամանակ միգրացիոն քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսն ավելի վաղ դեմ է արտահայտվել նման մոտեցմանը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել ԵՄ–ի այն երկրների տրամադրվող ֆինանսավորումը, որոնք հրաժարվում են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ժամանող փաստականների ընդունման ազգային քվոտաներից, հաղորդում է Euobserver ինտերնետային թերթը։

«Եվրահանձնաժողովն առաջարկել է կրճատել կառուցվածքային հիմնադրամներն այն երկրների համար, որոնք հրաժարվում են ապաստան փնտրողների վերաբնակեցման մեխանիզմից», – գրում են ԶԼՄ–ները։

Միաժամանակ միգրացիոն քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսն ավելի վաղ դեմ է հանդես եկել ԵՄ այն անդամ երկրների հիմնադրամներից աջակցության կրճատմանը, որոնք համաձայն չեն ԵՀ–ի կողմից առաջարկած փախստականների ընդունման քվոտաների հետ։ «Անձամբ ես նախընտրում եմ քաղցրաբլիթ մտրակի փոխարեն։ Օգնությունը կրճատելու որևէ ծանրակշիռ հիմնավորում չկա։ Մենք ցանկանում ենք օգնել անդամ երկրներին, այլ ոչ թե պատժել նրանց։ Հաստատելով անդամ պետությունների հետ վստահելի երկխոսություն` մենք հույս ունենք համոզել նրանց լուծել այս ճգնաժամը», – ասել է նա։

ԵՄ ներքին գործերի նախարարները երկուշաբթի Բրյուսելում կազմակերպված հրատապ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի երկու տարվա ընթացքում իրենց երկրներում բաշխեն Իտալիա և Հունաստան ժամանած մինչև 40 հազար փախստականների։ Նախարարներին չի հաջողվել պայմանավորվել ևս 120 հազար փախստականների ընդունման հարցի շուրջ` պարտադիր քվոտաների հիման վրա, ինչի հարցում պնդում է Եվրահանձնաժողովը։

Հիմա վերջնական որոշում պետք է ընդունի ԵՄ ներքին գործերի խորհուրդը սեպտեմբերի 22–ին նախատեսված հրատապ նիստի ժամանակ, այլ ոչ թե հոկտեմբերի 8–ին, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ։ Սպասվում է, որ, եթե նախարարներին կրկին չհաջողվի հարթել տարաձայնությունները, ապա ԵՄ երկրների համար  ապաստան փնտրողների ընդունման ազգային քվոտաների ներդրման որոշումը կընդունվի այսպես կոչված «որակավորված մեծամասնությամբ», որտեղ ԵՄ–ի խոշոր երկրներն ունեն առավել թվով ձայներ։

Ситуация с мигрантами в Германии - Sputnik Արմենիա
Մոգերինի. Միգրանտների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով ԵՄ–ի հեղինակությունը սպառնալիքի տակ է հայտնվել
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն իր կողմից հայտարարել է, որ հինգշաբթի կորոշի այն հարցը, թե, արդյոք, հարկավո՞ր է ստեղծված իրավիճակում գումարել ԵՄ–ի արտահերթ գագաթնաժողովը ինչի հարցում պնդում են մի շարք անդամ երկրները։ Եվրահանձնաժողովն առաջարկներ է մշակել, որոնք վերաբերում են առաջիկա երկու տարում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականների ընդունման ազգային քվոտաներին, ինչի հետ մինչ այժմ համաձայն չեն Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Ռումինիան։

2015 թ.–ի սկզբից ԵՄ–ի տարածք են տեղափոխվել մոտ 500 հազար միգրանտներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր միգրանտներով։ Փախստականների անվերահսկելի ներհոսքը կանխելու նպատակով ԵՄ մի շարք երկրները, մասնավորապես, Գերմանիան և Ավստրիան ժամանակավորապես վերականգնել են սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ստեղծված միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Լրահոս
0