00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետներ. միջազգային կառույցներն «աչք են փակում» Բաքվի գործողությունների նկատմամբ

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի ղեկավար Կարեն Բեքարյանի կարծիքով` Պետդեպարտամենտի հայտարարությունը չի ազդի հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը նախօրեին հանդես է եկել երկու կարևոր հայտարարությամբ, որոնք անմիջապես վերաբերում են ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող երկրներին։

Այսպես, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով`  հայկական և ադրբեջանական ուժերն ականանետներ և ծանր սպառազինություն են կիրառել միջազգային սահմանի երկայնքով, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել և գյուղեր են վնասվել:

Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն ու Ադրբեջանը ծանր սպառազինություն են օգտագործում
Նա նշել է, որ Պետդեպարտամենտը խորապես մտահոգվում է իրավիճակով և դատապարտում է քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն։ Պետդեպարտամենտը  կոչ է արել կողմերին խուսափել զոհերից:

Անպատասխանատու հայտարարություններ

Ինչպես հինգշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը, Պետդեպարտամենտի հայտարարությունը չի ազդի հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա։

«Սակայն կան ամերիկյան իշխանությունների կողմից բազմիցս հրապարակված ավելի խորքային գործընթացներ։ Օրինակ, սահմանի իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի անհրաժեշտությունը, ինչը նախատեսում է ինչպես իրավիճակի քննության մեխանիզմների ներդրում, այնպես էլ տեխնիկական սպասարկում` տեսանկարահանում», – ընդգծեց Բեքարյանը։

Նա ավելացրեց, որ այս կերպ ԱՄՆ–ն ցանկացել է ցույց տալ, որ մտահոգվում է իրավիճակով։ Բեքարյանը նաև ընդգծեց, որ կասկածով է վերաբերվում այս հայտարարության խորքային լինելու հարցին։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ հայ–ադրբեջանական սահմանին թափված արյան համար իրենց մեղքի բաժինն ունեն նաև միջազգային կառույցներն ու երկրները, որոնք հանդես են գալիս անպատասպանատու հայտարարություններով և լռում են իրական խնդիրների մասին`  աչք փակելով Ադրբեջանի գործողությունների վրա։

© Sputnik / Asatur Yesayants«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյան
Председатель общественной организации Европейская интеграция Карен Бекарян - Sputnik Արմենիա
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյան


«Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը երկրում տիրող ներքին իրավիճակի հետևանքն է։ Այսօր Ադրբեջանում ավելանում են ճնշումները, հետապնդումները ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ, խստացվել են իշխանության գործիքները, այդ թվում` քաղբանտարկյալներին պատժելու հարցում», – ընդգծեց Բեքարյանը։

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանը պետք է վերահսկողության տակ վերցնի հակառակորդի ռազմական դիրքերը Տավուշում
Նա նաև նշեց, որ հեղինակավոր միջազգային կազմակերպություններն այսպես թե այնպես պարբերաբար փորձում են հարթել իրավիճակը` չանդրադառնալով և չխոսելով իրական խնդիրների ու դրանց նախաձեռնողների մասին` ընդունելով արհեստական բանաձևեր։

Չճանաչված ընտրություններ


Պետդեպարտամենտի ներկայացուցչի մեկ այլ հայտարարությունը վերաբերում է ԼՂՀ–ում սեպտեմբերի 13–ին նախատեսված թվով 6–րդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Քիրբին հայտարարել է, որ հակամարտության լայնածավալ հանգուցալուծման համատեքստում ԱՄՆ–ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը` իր ապագան որոշելու գործում, սակայն ԱՄՆ–ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ ինքնիշխան պետություն, և չի ճանաչում այնտեղ անցկացվող ընտրությունների արդյունքները։

Մեկնաբանելով այս հայտարարությունը` Բեքարյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն ազդի ԼՂՀ–ում անցկացվող ընտրությունների, դրանց որակի, կազմակերպչական հարցերի և արդյունքների վրա։
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պետդեպ. ԱՄՆ–ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների արդյունքները
«Առաջին անգամ չէ, որ ԼՂՀ–ում անցկացվում են նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և նման հայտարարությունները երբեք որևէ կերպ չեն ազդել ընտրական գործընթացի վրա», – նշեց Բեքարյանը։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն իր հերթին Sputnik Արմենիա պորտալին ասաց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ԼՂՀ–ի անկախության ճանաչումից հրաժարվելը ցույց է տալիս «երկակի չափանիշների» քաղաքականությունը, որոնք գերիշխում են ժամանակակից աշխարհում։

«Մյուս կողմից, այստեղ մեղավոր է նաև հայկական կողմը, քանի որ աշխարհին անհրաժեշտ է մշտապես հիշեցնել սեփական գոյության մասին, ինչպես նաև քայլեր ձեռնարկել սեփական պետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ», – ավելացրեց քաղաքագետը։

© ArmenpressՔաղաքագետ Սերգեյ Շաքարյանց
Политолог Сергей Шакарянц - Sputnik Արմենիա
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանց


Նա ընդգծեց, որ անհնար է առաջ շարժվել այս հարցում` սպասելով միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բարի կամքի արտահայտմանը։

«Այս հարցում կարելի է դատապարտել ոչ միայն ԱՄՆ–ին, այլ նաև մնացած պետություններին։ ԵԱՀԿ ՄԽ–ն ուշադրություն է դարձնում միայն սեփական շահերի վրա, նրանց չեն հետաքրքրում ժողովուրդների ինքնակառավարման հարցերը», – նշեց Շաքարյանցը։

Հակամարտության պատմությունը


Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0