00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետդեպ. ԱՄՆ–ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների արդյունքները

© Sputnik / Юрий Алексеев / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, Վաշինգտոնը չի կարծում, որ «այսպես կոչված քվեարկությունը», որը նախատեսված է սեպտեմբերի 13–ին, կազդի տարածաշրջանի իրավաբանական կարգավիճակի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. ԱՄՆ–ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների արդյունքները, լրագրողներին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Սեպտեմբերի 13–ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների վեցերորդ ընտրությունները։ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, այդ թվում` Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի, տեղի են ունեցել Ստեփանակերտում 1998թ.–ին։

«Հակամարտության լայնածավալ հանգուցալուծման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը` իրենց ապագան որոշելու համար։ Սակայն ԱՄՆ–ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն, և մենք չենք ճանաչում, որ սեպտեմբերի 13–ի այսպես կոչված ընտրություններն ազդում են տարածաշրջանի իրավաբանական կարգավիճակի վրա»,– ասել է Քիրբին։

Հինգշաբթի ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի ուժերին սահմանամերձ շրջաններում միմյանց դեմ ծանր սպառազինություն օգտագործելու մեջ։ Պետդեպարտամենտը պահանջել է իրավիճակի լարվածության թուլացում, դատապարտել խաղաղ բնակչության շարքում զոհերը և կոչ արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջազգային պարտավորությունները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

Լրահոս
0