Մեծ Բրիտանիայի վարչապետի կատուն լրագրողների տեսադաշտում հայտնվել է այն բանից հետո, երբ հավաքվել են Դաունինգ սթրիթում Քեմերոնի և նրա իսրայելցի գործընկեր Բինյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։
Լարին մոտեցել է դռանը և նստել շեմին։ Այն բանից հետո, երբ ոստիկանը թակել է դուռը, կենդանին անվճռականորեն ներս է մտել։
Բրիտանացի կառավարիչների նստավայրերում կատուներն ապրում են 15–րդ դարից։ 1992թ.–ից նրանք պաշտոնական կարգավիճակ ունեն և տարեկան 100 ֆունտ են ստանում։ 20–րդ դարում նրանցից ամենահայտնին դարձել է Համֆրի կատուն, որը կատարել է Մարգարետ Թետչերի, Ջոն Մեջորեի և Թոնի Բլերի մկնորսի պարտականությունները։
Լարի կատուն ազատվել է իր «պաշտոնից» այն բանից հետո, երբ Քեմերոնը նրան քնած է գտել իր աշխատասենյակի աթոռին այն ժամանակ, երբ նրա կողքով մուկ է անցել։ Վարչապետը փորձել է արթնացնել կատվին, բայց Լարին «բացել է մեկ աչքը և հանդգնորեն հորանջել»։
Սակայն կատվին փողոց չեն գցել։ Նրան ներել են նաև լրագրողի հետ միջադեպը, ում ձեռքին մի քանի խորը ճակնռվածք է թողել։
Ներս են թողել և հրել, կամ ինչպես է Քեմերոնի անվճռական կատուն մտել նստավայր
© Ruptly
Բաժանորդագրվել
Ոստիկանն օգնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի կատվին, որը սպասել է դռան մոտ, մտնել Դևիդ Քեմերոնի նստավայր։ Դիտեք տեսանյութը, թե ինչպես է ոստիկանը կատակով հրում տատանվող Լարիին