ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահում Ուրբաթ կբացվի «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Ցուցադրությունը ներառում է գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչության օրինակներ:
Կներկայացվեն Քոչարի գործունեության փարիզյան և երևանյան շրջանի ստեղծագործությունները՝ երևանյան շրջանի գերակշռող հատվածով:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը:
Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությամբ։
Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությամբ։

