ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Պավել Կուզնեցովի ցուցահանդեսում, որը անցկացվելու է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, բացի այլ կտավներից, ներկայացված կլինեն Հայաստանի մասին աշխատանքները, «Sputnik-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պատկերասրահի մամուլի ծառայությունից։
Պավել Կուզնեցովի ցուցահանդեսը, որը կբացվի Տրետյակովյան պատկերասրահում սեպտեմբերի 4-ից և կտևի մինչև դեկտեմբերի 13-ը, կներկայացնի վարպետի ստեղծագործական ուղին, ով հետաքրքրված է եղել սիմվոլիզմով և օրիենտալիզմով։ Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված Կուզնեցովի աշխատանքներից մի քանիսը վերականգնվել են և այժմ` շատ տարիներ անց, կներկայացվեն այցելուների դատին։
Ցուցադրված կլինեն ստեղծագործություններ Տրետյակովյան պատկերասրահի, Ռուսական թանգարանի, Սարատովի Ա. Ն. Ռադիշևի անվան պետական գեղարվեստական թանգարանի հավաքածուներից։
Պավել Կուզնեցովը (1878–1968) ռուս գեղանկարչական սիմվոլիզմի գլխավոր միության և ХХ դարի գեղարվեստական ամենաազդեցիկ խմբավորումներից մեկի` «Երկնագույն վարդի» հիմնադիրն է։
1930 թվականին Հայաստան կատարած այցելությունը Պավել Կուզնեցովին ոգեշնչեց ստեղծելու կտավների շարք, որոնք մարմնավորել են «մոնումենտալ շինարարության կոլեկտիվ պաթոսը, որտեղ մարդիկ, մեքենաները, կենդանիներն ու բնությունը միձուլվում են մեկ հզոր ակորդի մեջ»։
Հայաստանը Պավել Կուզնեցովի աշխատանքներում. ցուցահանդես Տրետյակովյան պատկերասրահում
© Sputnik / Валерий Шустов
/ Բաժանորդագրվել
1930 թվականի այցելությունը Հայաստան Պավել Կուզնեցովին ոգեշնչեց` տեղծելու կտավների շարք, որոնք մարմնավորել են «մոնումենտալ շինարարության կոլեկտիվ պաթոսը»