ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ»,–ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Նախօրեին, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ) Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։
Օգոստոսի 6-ին կատարվել է դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։
Օգոստոսի 6-ին կատարվել է դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։