Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր։ 1993–2002 թթ. նա «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի անդամ էր։
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈՒՀԱ-ի փառատոնի ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել 1998 թվականին: Զույգը երկու երեխա ունի` դուստր և որդի: