ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. 2018թ.–ի ամենաերջանիկ օրը հայտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանն անցկացրել է Երևանում իր գործընկերոջ` Դեմիս Կարաբիդիսի հետ։ Այս մասին Մարտիրոսյանը պատմել է Instagram-ի բաժանորդներին։
«Երևան, սեպտեմբերի սկիզբ, մենք` Դեմիսի հետ հենց նոր ժամանել ենք Comedy Club փառատոնին»,– գրել է Մարտիրոսյանը` հարցնելով` իսկ ինչպիսինն էր անցած` 2018թ.–ի ձեր ամենաերջանիկ օրը։ Գարիկ Մարտիրոսյանը նաև իր նկարահանած տեսանյութն է հրապարակել Երևանի կենտրոնական` Հանրապետության հրապարակից։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք` 2018թ–ի սեպտեմբերի 15-16-ը Հայաստանում անցկացվել էր Comedy Club փառատոնը, որին մասնակցելու համար Երևան էին եկել Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։ Փառատոնին մասնակցել է նաև լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: