00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղդ իմացիր, հարգելի՛ Ալեքսեյ. Չումակովը և Լևինան կռվել են Գարիկ Մարտիրոսյանի համար

© Sputnik / Asatur Yesayants Гарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн
 Гарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական շոու բիզնեսի աստղերի գրառումները տակնուվրա են արել համացանցը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ուշադիր հետևում է իր ընկերների գրառումներին։

Մասնավորապես, նա հայտնի երգիչ և երաժիշտ Ալեքսեյ Չումակովի սթորիզում բավական տարօրինակ հարցի ոչ միանշանակ պատասխան է տեսել։ Չումակովի օգտատերերից մեկը հարցրել է նրան. «Ձեր հումորը նման է Մարտիրոսյանի կնոջ հումորին, դա վարակի՞չ է»։ Երգիչը կատակել է. «Չեմ կարծում, որ վարակիչ է։ Ուղղակի հենց ես եմ Մարտիրոսյանի կինը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

«Այսօր կարդացել եմ Ալեքսեյ Չունակովի սթորիզում հարցերի պատասխանները։ Հարգելի Ալեքսեյ, ինչպես չեք ամաչում, շփոթեցնում եք մարդկանց։ Դուք Մարտիրոսյանի կինը չեք։ Դուք, իհարկե, գեղեցիկ և խարիզմատիկ մարդ եք, բայց դա ձեզ իրավունք չի տալիս լինել Գարիկի կինը։ Դուք տոլմա պատրաստել, լվացք անել, մաքրություն անել և ծննդաբերել չեք կարող։ Իմացեք ձեր տեղը... Ձեր տեղը բեմի վրա է, իսկ իմը` գազօջախի մոտ։ Աստված չանի, որ փոխվենք տեղերով։ Չէ որ ես երգում եմ այնպես, ինչպես դուք եփում եք, իսկ դուք եփում եք այնպես, ինչպես ես երգում եմ։ Խղճացեք ձեր ունկնդիրներին», – գրել է Լևինան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алексей Чумаков (@alexchumakoff)

Նրան անմիջապես աջակցել է ամուսինը` Գարիկ Մարտիրոսյանը։

«Տագնապալի է ոչ թե այն, որ Ալեքսեյն իրեն իմ կինն է համարում։ Տագնապալի է այն, որ դու` Ժաննա, գիտես, թե ինչպես է եփում Չումակովը», – գրել է Գարիկը։

Այդ իրարանցման գլխավոր հերոսը` Ալեքսեյ Չումակովը, նույնպես աչքի է ընկել հումորով։

«Մենք գալիս ենք ձեզ մոտ». Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է լվացքի փոշու գովազդի թեմայով

«Ժաննոչկա, բարև։ Տարօրինակ է, որ ձեր թվարկածի ցանկից մեր տարբերության ամենագլխավոր խնդիրը եփելն էր, այլ ոչ թե ծննդաբերելը։ Բայց մի բան կասեմ, Ժաննա, ես եղել եմ, կամ և կլինեմ Գարիկի կինը։ Հ.Գ. Ես երբեք քեզ չեմ ների տոլմայի համար։ Դա իսկապես չափազանց համեղ է», – գրել է Չումակովը։

Գրառումը մի քանի ժամում հավաքել է 100 հազարից ավելի դիտում, օգտատերերն ակտիվորեն մասնակցել են բանավեճին և մեկնաբանություններ գրում։

Լրահոս
0