ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. 4 մարդ է հոսպիտալացվել այսօր գիշերը Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Եվս 16 քաղաքացու տարհանել են հրշեջ փրկարարները։
«Այրվել են 6-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները»,– նշված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։