Սյունիքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Այսօր Սյունիքի մարզում ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր ժամանած հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևանում դանակահարված վարորդն արդեն տանն է․ փոխքաղաքապետը վիճակագրություն ներկայացրեց