Իրանի հարցն է ստիպել է Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա. Աթաև

ԱՄՆ–ի ներկայությունը ՀՀ տնտեսությունում՝ պետական ​​մակարդակի լուրջ ներդրումների տեսքով, գրեթե բացակայում է:
Sputnik
«Թրամփի ուղին» (TRIPP) բացառապես լրատվական նախագիծ է. չէ՞ որ նախագահության առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը ոչինչ չէր ասում Հարավային Կովկասի մասին։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։
«Որ այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահն աշխատանքային այցով Հայաստան և Ադրբեջան գա՞ր։ Ո՞վ կարող էր նույնիսկ մտածել այդ մասին։ Եվ ահա իրանական հարցը բառացիորեն ստիպեց Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Ինչո՞ւ էր նա Սպիտակ տանը հյուրընկալում Փաշինյանին և Ալիևին։ Թրամփը հեռու գնացող ծրագրեր ուներ Իրանի վրա ճնշում գործադրելու առումով։ Չէ՞ որ հենց Իրանն է նրա ցավոտ կետը», – վստահ է Աթաևը։
Նա նշեց, որ Հարավային Կովկասում իր նոր տնտեսական քաղաքականությունը ձևավորելիս առաջ մղելով TRIPP նախագիծը` Թրամփն իր մրցակից Իրանին զայրացնելու կետ էր ստեղծում։
«Եվ այսօրվա իրավիճակն արդեն ապացուցում է, որ այսպես կոչված «Թրամփի ուղին» բացառապես և զուտ PR նախագիծ է։ Չէ՞ որ մինչ այժմ ոչ մի դոլար ներդրում չի եղել», – վերլուծում է իրավիճակը քաղաքագետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։