https://arm.sputniknews.ru/20260422/irani-harcn-e-stipel-e-trampin-ushadrutjun-dardznel-hajastani-ev-adrbejani-vra-ataev-101268717.html
Իրանի հարցն է ստիպել է Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա. Աթաև
Իրանի հարցն է ստիպել է Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա. Աթաև
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի ներկայությունը ՀՀ տնտեսությունում՝ պետական մակարդակի լուրջ ներդրումների տեսքով, գրեթե բացակայում է: 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T18:41+0400
2026-04-22T18:41+0400
2026-04-22T18:41+0400
տեսանյութեր
տեսանյութ
արթուր աթաև
դոնալդ թրամփ
թրամփի ուղի (tripp)
հայաստան
հարավային կովկաս
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101262730_0:0:1921:1080_1920x0_80_0_0_e46ac25c224743c6d9e6d347734c0801.jpg
«Թրամփի ուղին» (TRIPP) բացառապես լրատվական նախագիծ է. չէ՞ որ նախագահության առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը ոչինչ չէր ասում Հարավային Կովկասի մասին։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։Նա նշեց, որ Հարավային Կովկասում իր նոր տնտեսական քաղաքականությունը ձևավորելիս առաջ մղելով TRIPP նախագիծը` Թրամփն իր մրցակից Իրանին զայրացնելու կետ էր ստեղծում։«Եվ այսօրվա իրավիճակն արդեն ապացուցում է, որ այսպես կոչված «Թրամփի ուղին» բացառապես և զուտ PR նախագիծ է։ Չէ՞ որ մինչ այժմ ոչ մի դոլար ներդրում չի եղել», – վերլուծում է իրավիճակը քաղաքագետը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
հարավային կովկաս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101262730_237:0:1677:1080_1920x0_80_0_0_dfa5deb665b2bba4a4ee1a23673f57ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, արթուր աթաև, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), հայաստան, հարավային կովկաս, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
տեսանյութեր, տեսանյութ, արթուր աթաև, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), հայաստան, հարավային կովկաս, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
Իրանի հարցն է ստիպել է Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա. Աթաև
ԱՄՆ–ի ներկայությունը ՀՀ տնտեսությունում՝ պետական մակարդակի լուրջ ներդրումների տեսքով, գրեթե բացակայում է:
«Թրամփի ուղին» (TRIPP) բացառապես լրատվական նախագիծ է. չէ՞ որ նախագահության առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը ոչինչ չէր ասում Հարավային Կովկասի մասին։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։
«Որ այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահն աշխատանքային այցով Հայաստան և Ադրբեջան գա՞ր։ Ո՞վ կարող էր նույնիսկ մտածել այդ մասին։ Եվ ահա իրանական հարցը բառացիորեն ստիպեց Թրամփին ուշադրություն դարձնել Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Ինչո՞ւ էր նա Սպիտակ տանը հյուրընկալում Փաշինյանին և Ալիևին։ Թրամփը հեռու գնացող ծրագրեր ուներ Իրանի վրա ճնշում գործադրելու առումով։ Չէ՞ որ հենց Իրանն է նրա ցավոտ կետը», – վստահ է Աթաևը։
Նա նշեց, որ Հարավային Կովկասում իր նոր տնտեսական քաղաքականությունը ձևավորելիս առաջ մղելով TRIPP նախագիծը` Թրամփն իր մրցակից Իրանին զայրացնելու կետ էր ստեղծում։
«Եվ այսօրվա իրավիճակն արդեն ապացուցում է, որ այսպես կոչված «Թրամփի ուղին» բացառապես և զուտ PR նախագիծ է։ Չէ՞ որ մինչ այժմ ոչ մի դոլար ներդրում չի եղել», – վերլուծում է իրավիճակը քաղաքագետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։