Իրանը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից

Հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանը չի մասնակցի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին», - ասվում է X սոցիալական ցանցում գործակալության հրապարակման մեջ:
Այս որոշումը Թեհրանը հիմնավորել է Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջներով և անիրատեսական սպասումներով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման շարունակմամբ, որոնք նա դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում:
Այն մասին, որ ամերիկյան պատվիրակությունը մեկնել Է Իսլամաբադ՝ Իրանի հետ շփումների համար, այսօր հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։ Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի, բայց միևնույն ժամանակ Թեհրանին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ և սպառնացել ոչնչացնել բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգնա:
Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-ին, սակայն ավարտվել Է անարդյունք:
Այնուամենայնիվ, ապրիլի 17-ին Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Դա տեղի է ունեցել Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածության ֆոնին։ Թրամփը սակայն հրաժարվել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, քանի դեռ կողմերը գործարք չեն կնքել։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է նեղուցը փակելու մասին և սպառնացել է հարվածել ցանկացած նավի, որը կփորձի մոտենալ դրան: