https://arm.sputniknews.ru/20260419/irany-hrazharvel-e-amn-i-het-banakcutjunneri-erkrvord-pulic-101160980.html
Իրանը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից
Իրանը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից
Sputnik Արմենիա
Հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։ 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T21:46+0400
2026-04-19T21:46+0400
2026-04-19T21:46+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
պատերազմ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101160814_0:320:3072:2048_1920x0_80_0_0_4540c03f33c11225943fcb0ab0ba819b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանը չի մասնակցի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA գործակալությունը:Այս որոշումը Թեհրանը հիմնավորել է Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջներով և անիրատեսական սպասումներով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման շարունակմամբ, որոնք նա դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում:Այն մասին, որ ամերիկյան պատվիրակությունը մեկնել Է Իսլամաբադ՝ Իրանի հետ շփումների համար, այսօր հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։ Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի, բայց միևնույն ժամանակ Թեհրանին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ և սպառնացել ոչնչացնել բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգնա:Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-ին, սակայն ավարտվել Է անարդյունք:Այնուամենայնիվ, ապրիլի 17-ին Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Դա տեղի է ունեցել Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածության ֆոնին։ Թրամփը սակայն հրաժարվել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, քանի դեռ կողմերը գործարք չեն կնքել։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է նեղուցը փակելու մասին և սպառնացել է հարվածել ցանկացած նավի, որը կփորձի մոտենալ դրան:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101160814_328:0:3059:2048_1920x0_80_0_0_b2a9fbdc85b8b99fadcef9c56846ec6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պատերազմ, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պատերազմ, հորմուզի նեղուց
Իրանը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից
Հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանը չի մասնակցի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին», - ասվում է X սոցիալական ցանցում գործակալության հրապարակման մեջ:
Այս որոշումը Թեհրանը հիմնավորել է Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջներով և անիրատեսական սպասումներով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման շարունակմամբ, որոնք նա դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում:
Այն մասին, որ ամերիկյան պատվիրակությունը մեկնել Է Իսլամաբադ՝ Իրանի հետ շփումների համար, այսօր հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։ Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի, բայց միևնույն ժամանակ Թեհրանին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ և սպառնացել ոչնչացնել բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգնա:
Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարեցին
երկու շաբաթով հրադադարի մասին։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-ին, սակայն
ավարտվել Է անարդյունք:
Այնուամենայնիվ, ապրիլի 17-ին
Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Դա տեղի է ունեցել
Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածության ֆոնին։ Թրամփը սակայն հրաժարվել է վերացնել իրանական նավահանգիստների
շրջափակումը, քանի դեռ կողմերը գործարք չեն կնքել։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է նեղուցը փակելու մասին և սպառնացել է հարվածել ցանկացած նավի, որը կփորձի մոտենալ դրան: