https://arm.sputniknews.ru/20260416/trampy-hajtararel-e-vor-israjeln-u-libanany-hamadzajnutjan-en-ekel-hradadari-shurj-101060671.html
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10–օրյա հրադադարի շուրջ
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10–օրյա հրադադարի շուրջ
Sputnik Արմենիա
Հրադադարը կտևի 10 օր, սակայն ԱՄՆ նախագահը հույս ունի հասնել «տևական խաղաղության»: 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T20:12+0400
2026-04-16T20:12+0400
2026-04-16T20:16+0400
դոնալդ թրամփ
լիբանան
իսրայել
հրադադար
բենիամին նեթանյահու
ժոզեֆ աուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ae3ddd095f132c53fcfbef83db41f63.jpg
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը հաջող բանակցություններ է վարել երկու երկրների առաջնորդներ Բենիամին Նեթանյահուի և Ջոզեֆ Աունի հետ:ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրադադարը պաշտոնապես կսկսվի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով` ապրիլի 17-ին՝ ժամը 02:00-ին) և կտևի 10 օր:Իսրայելի ՌՕՈւ–ն Տիր քաղաքը կտրել է Լիբանանից՝ պայթեցնելով վերջին կամուրջը. ԶԼՄԹրամփը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեին աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար:Հաջողվելու դեպքում, ըստ Թրամփի, դա կդառնա 10-րդ պատերազմը, որը նա կարողացել է կանգնեցնել։«Ինձ համար պատիվ էր 9 պատերազմ դադարեցնել ամբողջ աշխարհում, և դա կլինի իմ 10-րդը, այնպես որ, եկեք դա անենք»,- գրում է Սպիտակ տան ղեկավարը։Հիշեցնենք` Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությունը սրվեց մարտի 2-ին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Այն ժամանակ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը աջակցություն հայտնեց Թեհրանին։ Մարտի 16-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ հարվածներ հասցնելով լիբանանյան քաղաքներին, այդ թվում՝ Բեյրութին: Իրանի և ԱՄՆ–ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_101:0:1524:1067_1920x0_80_0_0_d7ae1f6f88c3e0e685301be2d1783e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, լիբանան, իսրայել, հրադադար, բենիամին նեթանյահու, ժոզեֆ աուն
դոնալդ թրամփ, լիբանան, իսրայել, հրադադար, բենիամին նեթանյահու, ժոզեֆ աուն
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10–օրյա հրադադարի շուրջ
20:12 16.04.2026 (Թարմացված է: 20:16 16.04.2026) Հրադադարը կտևի 10 օր, սակայն ԱՄՆ նախագահը հույս ունի հասնել «տևական խաղաղության»:
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը հաջող բանակցություններ է վարել երկու երկրների առաջնորդներ Բենիամին Նեթանյահուի և Ջոզեֆ Աունի հետ:
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրադադարը պաշտոնապես կսկսվի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով` ապրիլի 17-ին՝ ժամը 02:00-ին) և կտևի 10 օր:
Թրամփը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեին աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար:
Հաջողվելու դեպքում, ըստ Թրամփի, դա կդառնա 10-րդ պատերազմը, որը նա կարողացել է կանգնեցնել։
«Ինձ համար պատիվ էր 9 պատերազմ դադարեցնել ամբողջ աշխարհում, և դա կլինի իմ 10-րդը, այնպես որ, եկեք դա անենք»,- գրում է Սպիտակ տան ղեկավարը։
Հիշեցնենք` Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությունը սրվեց մարտի 2-ին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Այն ժամանակ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը աջակցություն հայտնեց Թեհրանին։ Մարտի 16-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ հարվածներ հասցնելով լիբանանյան քաղաքներին, այդ թվում՝ Բեյրութին: Իրանի և ԱՄՆ–ի միջև
երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը
զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին: