00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին

© REUTERS / Kevin LamarqueԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդը Իրանին մեղադրել է խոստումը չպահելու և նեղուցը փակ պահելու ցանկության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին` միաժամանակ մեղադրելով Իրանին, թե խոստացել էր բացել այդ ուղին, սակայն դա չի արել:
«ԱՄՆ ռազմածովային ուժերն այս պահից սկսում են Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի արգելափակման գործընթացը»,- այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ արգելափակվելու է ցանկացած նավ, որը վճարել է Իրանին անցման համար։ Նրա խոսքով՝ ինքը թույլ չի տա Իրանին «վաստակել շորթման այդ անօրինական գործողությամբ»՝ նկատի ունենալով նեղուցով անցնելու համար Թեհրանի կողմից վճարման պահանջը:
«Ես մեր ռազմածովային նավատորմին հրահանգել եմ միջազգային ջրերում փնտրել և ձերբակալել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին։ Անօրինական տուրքեր վճարողներից ոչ մեկը բաց ծովում անվտանգ անցում չի ստանա։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել իրանցիների կողմից նեղուցներում տեղադրված ականները»,- հայտարարել Է Թրամփը։
Մեկնաբանելով Իսլամաբադում ընթացող բանակցությունները՝ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, թե Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային հավակնություններից:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Լրահոս
0