Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բրյանսկում ավտոբուսի վրա ուկրաինական դրոնի հարվածի հետևանքով մի կին է մահացել. մարզպետ

Տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի Չեռնոկովո գյուղում մարդատար ավտոբուսի վրա Ուկրայինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով կա զոհ և տուժած: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոնի օգնությամբ գրոհել են Կլիմովսկի շրջանի Չեռնոկովո գյուղը։ Խաղաղ բնակիչներ տեղափոխող ուղևորատար ավտոբուսի վրա բարբարոսական և թիրախային հարվածի հետևանքով մեկ կին զոհվել է, մեկը ՝ վիրավորվել»,- գրել է Բոգոմազը MAX-ի իր ալիքում:
Նա նշել է, որ տուժածին տեղափոխել են հիվանդանոց և օգնություն ցուցաբերել։
Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։