ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Իսրայելի բանակը խախտել է հրադադարը` հրետանային կրակ բացելով Լիբանանի սահմանային Խիյամ քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։
«Թշնամու հրետանին կրակ է բացել Խիյամ քաղաքի ուղղությամբ՝ չնայած նախորդ գիշեր հայտարարված հրադադարին, ինչը հրադադարի համաձայնության նոր խախտում է. 5 արկի ընկնելու դեպք է գրանցվել»,– գրում է գործակալությունը։
Ապրիլի 16–ի երեկոյան Իսրայելը և «Հզբոլլահը» հաստատել էին 10-օրյա հրադադարի վերաբերյալ իրենց համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել կեսգիշերին՝ ժամը 00:00-ին (Մոսկվայի ժամանակով)։