Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ–ում Իրանի դեսպանին

Տեր–Պետրոսյանի և դեսպանի զրույցը տևել է շուրջ երկու ժամ, որի ընթացքում արծարծվել են երկու երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Տեղեկությունը հրապարակված է «Ֆեյսբուքի» նրա էջում։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը` հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,– ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Խալիլ Շիրղոլամիին ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հայտնի դարձավ 2025 թ–ի հոկտեմբերին։ ՀՀ 1–ին նախագահը դեսպան Շիրղոլամիի հետ առաջին անգամ է հանդիպում։ ՀՀ–ում Իրանի նախորդ դեսպանի` Մեհդի Սոբհանիի հետ Տեր–Պետրոսյանը հանդիպել էր 2025–ի փետրվարին։