Հայաստանում 19-ամյա զինծառայող է մահացել հրազենային վիրավորումից․ ԶԼՄ

ՀՀ պաշտպանական գերատեսչությունն առայժմ տեղեկությունը չի մեկնաբանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Հայաստանում 19-ամյա զինծառայող է մահացել հրազենային վիրավորման հետևանքով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ 16։00-ի սահմաններում Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին է զինվորը մահացել։
Ն․Հ․-ի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից առայժմ տեղեկությունը չեն մեկնաբանում։