ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 75 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«18 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 9 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Օրյոլի մարզի, 3-ական ԱԹՍ՝ Բելգորոդի և Աստրախանի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրությունում
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։