ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը, որի մասին խոսել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկապետար Կիրիլ Բուդանովը, անկասկած ծրագրվել էր ուկրաինական իշխանությունների անգլոսաքսոնական տերերի մասնակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Բուդանովը հայտարարել էր, որ ուկրաինական հատուկ ծառայություններն անհաջող փորձել են մահափորձ իրականացնել Պուտինի դեմ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բուդանովի հայտարարությունը, նշել է, որ Ռուսաստանի նախագահի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով: Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի հարուցած բոլոր սպառնալիքներն ակնհայտ են։