Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ

Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Բացվել է նաև պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով է անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։ «Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը»,–ասել է Տոլմաջյանը:
Դեսպանը խոսել է նաև ինքն իրեն «100 տոկոսով ֆրանսիացի և միաժամանակ 100 տոկոսով հայ» համարող մեծ արտիստի անգնահատելի դերակատարության մասին հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ևս կարևորել է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:
Քաղաքապետ Իդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն մեծ արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետների և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվել է պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։
Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Նիկոլա Ազնավուրը