https://arm.sputniknews.ru/20240523/parizi-kentrvonum-bacvel-e-sharl-aznavuri-anvan-purak-76116908.html
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Sputnik Արմենիա
Բացվել է նաև պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։ 23.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-23T09:00+0400
2024-05-23T09:00+0400
2024-05-23T13:54+0400
փարիզ
շառլ ազնավուր
պուրակ
անն իդալգո
նիկոլա ազնավուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/17/76115427_0:107:2048:1259_1920x0_80_0_0_65ca4b25ca4b38078eb6c4885a77c384.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով է անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։ «Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը»,–ասել է Տոլմաջյանը:Դեսպանը խոսել է նաև ինքն իրեն «100 տոկոսով ֆրանսիացի և միաժամանակ 100 տոկոսով հայ» համարող մեծ արտիստի անգնահատելի դերակատարության մասին հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ևս կարևորել է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:Քաղաքապետ Իդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն մեծ արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետների և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվել է պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։
փարիզ
պուրակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/17/76115427_114:0:1934:1365_1920x0_80_0_0_47939c743a1da3e90ea0dc01cce8796a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարիզ, շառլ ազնավուր, պուրակ, անն իդալգո, նիկոլա ազնավուր
փարիզ, շառլ ազնավուր, պուրակ, անն իդալգո, նիկոլա ազնավուր
Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
09:00 23.05.2024 (Թարմացված է: 13:54 23.05.2024) Բացվել է նաև պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով է անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Տեղեկությունը
հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։
Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։ «Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը»,–ասել է Տոլմաջյանը:
Դեսպանը խոսել է նաև ինքն իրեն «100 տոկոսով ֆրանսիացի և միաժամանակ 100 տոկոսով հայ» համարող մեծ արտիստի անգնահատելի դերակատարության մասին հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ևս կարևորել է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:
Քաղաքապետ Իդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն մեծ արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:
Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետների և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվել է պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։