ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Synopsys» ընկերությունը սոֆթ անվտանգության փորձարկման իր բաժինը կվաճառի մասնավոր կոնսորցիումի, որը գլխավորում են «Clearlake Capital» և «Francisco Partners» ներդրումային ընկերությունները: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, հղում անելով «Synopsys»-ի հաղորդագրությանը, գործարքի արժեքը կազմում է 2,1 մլրդ դոլար:
«Synopsys»–ն այդ վաճառքի մասին հայտարարել էր դեռ 2023 թ. վերջին, իսկ արդեն 2024 թ. հունվարին համաձայնություն էր տվել, որ այն գնի իր մրցակից «Ansys» ընկերությունը, որը նույնպիսի սոֆթ էր թողարկում: 35 մլրդ դոլար արժողությամբ այս գործարքը դարձավ ամենաթանկը «Synopsys»–ի պատմության մեջ։
Նշենք, որ «Synopsys»–ը ծրագրեր է մշակում միկրոչիպերի նախագծման և կիրառման համար։ Ընկերության խոշոր մասնաճյուղերից մեկը գտնվում է Հայաստանում։ Մասնավորապես 2024 թվականի առաջին եռամսյակում «Synopsys Armenia»–ն երկրի 1000 հարկատուների շարքում խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկն է (իսկ ընդհանուր առմամբ զբաղեցրել է 35–րդ տեղը)։