Հունվարը կամփոփենք և փետրվարը կսկսենք առանց տեղումների. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիս-արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 31–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...-3 աստիճան։