Հայաստանում աշխատատեղերի թիվը 2023 թվականի հոկտեմբերին գերազանցել է 730 000–ը. ՊԵԿ

ՊԵԿ
Այս ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել է 33 810-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2023 թվականի հոկտեմբերին գերազանցել է 730 000–ը։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մոտ 2000 տեղ «կորել է». ՊԵԿ–ը փորձում է հայտնաբերել միկրոբիզնեսի խորամանկությունները
«Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբերի համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255»,– ասված է հաղորդագրությունում։
Այս ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել է 33 810-ով կամ 4.9%-ով:
Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացել են