ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցել է նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Սիմոնյանը ցավակցել է նաև զոհվածների ընտանիքներին, հարազատներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին: Հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է եղել նաև ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:
Հիշեցնենք` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է դեպի բենզալցակայան, ինչից հետո պայթյուն է որոտացել: Մահացել է 35 մարդ։