Մահացել է թատրոնի դերասան և ռեժիսոր Եվգենի Բասիլաշվիլին

Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Բասիլաշվիլին 1988-1995 թվականներին աշխատել է որպես Վոլգոգրադի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: 1995 թվականից դասավանդել է ՎԳԻԿ-ում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Վոլգոգրադում մահացել է խորհրդային, վրացի և ռուս դերասան, ռեժիսոր և Վոլգոգրադի արվեստի և մշակույթի ինստիտուտի դոցենտ Եվգենի Բասիլաշվիլին: Տեղեկությունըհայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ուսումնական հաստատության շրջանավարտ Տատյանա Գլուշչենկոյին։
«Իմ մեծ վարպետ. Եվգենի Լեոնովիչ Բասիլաշվիլի. (...) Աստված հոգին լուսավորի», - նշված է հրապարակման տեքստում։
Եվգենի Բասիլաշվիլին ավարտել է Վրաստանի պետական թատերական ինստիտուտը, ունեցել է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, եղել է Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ: 1988-1995 թվականներին աշխատել է որպես Վոլգոգրադի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: 1995 թվականիից աշխատել է ՎԳԻԿ-ում որպես դասախոս:
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Բորիսովը