ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
«Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը07։00-ից և կավարտվեն ժամը24:00-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ մետրոյի աշխատանքը սովորաբար ավարտվում է 23։00-ին։