Արդեն պաշտոնապես. Էրդողանը Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 31-ին կհրապարակի թեկնածուների վերջնական ցուցակը, այնուհետև կսկսվի նախընտրական քարոզարշավը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ համապատասխան դիմումը բարձրագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել դաշինքի կազմում ընդգրկված «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։
Թուրքիայի նախագահի պոտենցիալ թեկնածուների հայտերը ընդունվելու են մինչև մարտի 23-ը ներառյալ։ Թեկնածուները, որոնց կուսակցությունները գործող խորհրդարանում ներկայացված չեն, պետք է 100 հազար ստորագրություն հավաքեն մարտի 22-27-ը։
Բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 31-ին կհրապարակի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, և կսկսվի նախընտրական քարոզարշավը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ