https://arm.sputniknews.ru/20230321/arden-pashtvonapes-erdvoghany-turqiaji-nakhagahi-teknatsu-e-arajadrvel-57035925.html
Արդեն պաշտոնապես. Էրդողանը Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել
Արդեն պաշտոնապես. Էրդողանը Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել
Sputnik Արմենիա
Բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 31-ին կհրապարակի թեկնածուների վերջնական ցուցակը, այնուհետև կսկսվի նախընտրական քարոզարշավը։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T16:42+0400
2023-03-21T16:42+0400
2023-03-21T16:45+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51427735_0:93:1600:994_1920x0_80_0_0_1b85b895f563dd1a69bf7419200e353b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Թուրքիայի նախագահի պոտենցիալ թեկնածուների հայտերը ընդունվելու են մինչև մարտի 23-ը ներառյալ։ Թեկնածուները, որոնց կուսակցությունները գործող խորհրդարանում ներկայացված չեն, պետք է 100 հազար ստորագրություն հավաքեն մարտի 22-27-ը։Բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 31-ին կհրապարակի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, և կսկսվի նախընտրական քարոզարշավը:Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51427735_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c1c346182aaacffa1c60dec40faaa77d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ընտրություններ
Արդեն պաշտոնապես. Էրդողանը Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել
16:42 21.03.2023 (Թարմացված է: 16:45 21.03.2023) Բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 31-ին կհրապարակի թեկնածուների վերջնական ցուցակը, այնուհետև կսկսվի նախընտրական քարոզարշավը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ համապատասխան դիմումը բարձրագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել դաշինքի կազմում ընդգրկված «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։
Թուրքիայի նախագահի պոտենցիալ թեկնածուների հայտերը ընդունվելու են մինչև մարտի 23-ը ներառյալ։ Թեկնածուները, որոնց կուսակցությունները գործող խորհրդարանում ներկայացված չեն, պետք է 100 հազար ստորագրություն հավաքեն մարտի 22-27-ը։
Բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 31-ին կհրապարակի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, և կսկսվի նախընտրական քարոզարշավը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները
նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։