Ողբերգական ավտովթար Սյունիքում. 35-ամյա վարորդը մահացել է

Կապան–Տաթև ճանապարհը. Արխիվային լուսանկար
Մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 22:40–ի սահմաններում Սյունիքի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ–ին ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ըստ կայքի` վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
Վթարի հետևանքով վարորդը` 35-ամյա Մաքսել Պ.-ն, տեղում մահացել է, իսկ ուղևորը` Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: