Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,–զգուշացնում են ԱԻՆ–ից։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տարվա հարսանիքը». Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին կադրեր են հրապարակել