«Ստրիժի» և «Ռուսսկիե վիտյազի» ավիախմբերն իրենց հնարքներն են ցուցադրել «Բանակ-2022»-ում

Օդաչուները բարձրագույն օդանավավարության ծրագիր են ներկայացրել։
Sputnik
«Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի օդային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել «Ստրիժի» և «Ռուսսկիե վիտյազի» ավիախմբերը: Zvezdanews-ը հայտնում է, որ կործանիչներն օդ են բարձրացել հեռահար ավիացիայի ինքնաթիռներից անմիջապես հետո:
Ելույթի ընթացքում օդաչուները ցուցադրել են ինքնաթիռների կառավարման վարպետությունն ու հմտությունները` բարձրագույն օդանավավարության ծրագիր ներկայացնելով հանդիսատեսին։
«Բանակ» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը մեկնարկել է օգոստոսի 15-ին մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ու կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: Այցելուները կարող են արդեն ստուգված տեխնիկա տեսնել ու ծանոթանալ նորույթներին։