Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալուում» կամավորական աշխատանքների համար. ԱԻ փոխնախարար

ԱԻ փոխնախարարը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն ՀՀ քաղաքացիների օգնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալու» առևտրի կենտրոնում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է արել ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
«ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում կդիմենք։ Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,–գրել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, 16 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 6 է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։