ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահ է նշանակել։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- նշված է հաղորդագրությունում:
Միհրան Խաչատրյանը մինչ այս նշանակումը եղել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը։
Նա ունի ավիացիոն կրթություն` մասնագիտությամբ ավիակարգավար է, ինչպես նաև օդաչու։ Ոլորտում աշխատում է 1973 թվականից։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 10-ից կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տաթևիկ Ռևազյանը։ Նա 2022 թվականի հունիսի 13-ին ազատման դիմում է գրել։