Ֆինլանդիան չի պատրաստվում Թուրքիայի պատճառով փոխել իրավունքի նորմերը. խորհրդարանի խոսնակ

Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը, ապա Ֆինլանդիայում պետք է հասկանան, թե ինչ է ակնկալում Անկարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսիSputnik. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ երկիրը չի կարող Թուրքիայի պատճառով համաձայնել փոխել իր իրավական նորմերը և արտահանձնել «անմեղ մարդկանց»։
Շվեդիան և Ֆինլանդիան հայտ են ներկայացրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար` հրաժարվելով երկարամյա չեզոքությունից Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո։
Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային ստիպում է հրապարակային նվաստացման գնալ
Ավելի ուշ Թուրքիան հայտարարեց, որ չի կարող այդ երկրներին «այո» ասել ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում քրդական հարցի վերաբերյալ նրանց մոտեցումների պատճառով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսենի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցությունը դադարեցնելու և թուրքական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։
«Ինչ վերաբերում է մեր իրավունքի նորմերին առնչվող կետերին` Թուրքիան պետք է հասկանա, որ մենք քաղաքական առումով չենք կարող համաձայնել փոխել դրանք։ Անմեղ մարդկանց այլ երկիր չեն արտահանձնում, հատկապես, եթե վտանգ կա, որ նրանց բանտ կնստեցնեն կամ անհիմն կդատապարտեն»,–YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությանն ասել է Վանհանենը։
Զենքի արտահանման մասին հարցի վերաբերյալ նա նշել է, որ պետք է պարզել` կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի Անկարան։
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ–ն միտված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի շատ անվտանգություն չի ապահովի, ՆԱՏՕ–ն ագրեսիվ բնույթ ունի։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Ռուսաստանի համար էկզիստենցիալ սպառնալիք չի համարում։
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստյոյի հետ զրույցում նշել էր, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլիներ, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում։
Նրա կարծիքով` երկրի արտաքին քաղաքական ուղղության փոփոխումը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս–ֆինլանդական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիական և գործընկերային համագործակցության ոգով, փոխշահավետ բնույթ են կրել։