https://arm.sputniknews.ru/20220521/finlandian-chi-patrastvum-turqiaji-pattsharvov-pvokhel-iravunqi-nvormery-khvorhrdarani-khvosnak-42324326.html
Ֆինլանդիան չի պատրաստվում Թուրքիայի պատճառով փոխել իրավունքի նորմերը. խորհրդարանի խոսնակ
Ֆինլանդիան չի պատրաստվում Թուրքիայի պատճառով փոխել իրավունքի նորմերը. խորհրդարանի խոսնակ
Sputnik Արմենիա
Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը, ապա Ֆինլանդիայում պետք է հասկանան, թե ինչ է ակնկալում Անկարան։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T21:43+0400
2022-05-21T21:43+0400
2022-05-21T21:43+0400
ֆինլանդիա
ռուսաստան
թուրքիա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42148775_0:130:1600:1030_1920x0_80_0_0_196a6589253080129bc0001860f5f6fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ երկիրը չի կարող Թուրքիայի պատճառով համաձայնել փոխել իր իրավական նորմերը և արտահանձնել «անմեղ մարդկանց»։Շվեդիան և Ֆինլանդիան հայտ են ներկայացրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար` հրաժարվելով երկարամյա չեզոքությունից Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո։Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային ստիպում է հրապարակային նվաստացման գնալԱվելի ուշ Թուրքիան հայտարարեց, որ չի կարող այդ երկրներին «այո» ասել ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում քրդական հարցի վերաբերյալ նրանց մոտեցումների պատճառով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսենի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցությունը դադարեցնելու և թուրքական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։Զենքի արտահանման մասին հարցի վերաբերյալ նա նշել է, որ պետք է պարզել` կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի Անկարան։Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ–ն միտված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի շատ անվտանգություն չի ապահովի, ՆԱՏՕ–ն ագրեսիվ բնույթ ունի։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Ռուսաստանի համար էկզիստենցիալ սպառնալիք չի համարում։ Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստյոյի հետ զրույցում նշել էր, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլիներ, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում։ Նրա կարծիքով` երկրի արտաքին քաղաքական ուղղության փոփոխումը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս–ֆինլանդական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիական և գործընկերային համագործակցության ոգով, փոխշահավետ բնույթ են կրել։
ֆինլանդիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42148775_0:0:1600:1200_1920x0_80_0_0_95dd0c04e7f359c0c260d7302704f27b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆինլանդիա, ռուսաստան, թուրքիա, նատօ
ֆինլանդիա, ռուսաստան, թուրքիա, նատօ
Ֆինլանդիան չի պատրաստվում Թուրքիայի պատճառով փոխել իրավունքի նորմերը. խորհրդարանի խոսնակ
Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը, ապա Ֆինլանդիայում պետք է հասկանան, թե ինչ է ակնկալում Անկարան։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ երկիրը չի կարող Թուրքիայի պատճառով համաձայնել փոխել իր իրավական նորմերը և արտահանձնել «անմեղ մարդկանց»։
Շվեդիան և Ֆինլանդիան հայտ են ներկայացրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար` հրաժարվելով երկարամյա չեզոքությունից Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո։
Ավելի ուշ Թուրքիան հայտարարեց, որ չի կարող այդ երկրներին «այո» ասել ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում քրդական հարցի վերաբերյալ նրանց մոտեցումների պատճառով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսենի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցությունը դադարեցնելու և թուրքական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։
«Ինչ վերաբերում է մեր իրավունքի նորմերին առնչվող կետերին` Թուրքիան պետք է հասկանա, որ մենք քաղաքական առումով չենք կարող համաձայնել փոխել դրանք։ Անմեղ մարդկանց այլ երկիր չեն արտահանձնում, հատկապես, եթե վտանգ կա, որ նրանց բանտ կնստեցնեն կամ անհիմն կդատապարտեն»,–YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությանն ասել է Վանհանենը։
Զենքի արտահանման մասին հարցի վերաբերյալ նա նշել է, որ պետք է պարզել` կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի Անկարան։
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ–ն միտված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի շատ անվտանգություն չի ապահովի, ՆԱՏՕ–ն ագրեսիվ բնույթ ունի։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Ռուսաստանի համար էկզիստենցիալ սպառնալիք չի համարում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստյոյի հետ զրույցում նշել էր, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլիներ, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում։
Նրա կարծիքով` երկրի արտաքին քաղաքական ուղղության փոփոխումը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս–ֆինլանդական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիական և գործընկերային համագործակցության ոգով, փոխշահավետ բնույթ են կրել։