Հայաստանի մարտական հենակետերից մեկում 20-ամյա զինվորի դի է հայտնաբերվել

Զինծառայողը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր` մայիսի 11-ին, Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10:15-ին. հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին։
Զինվորը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ունեցել։
Դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար քննություն է տարվում:
Նշենք, որ shamshyan.com կայքը նույն դեպքի մասին հավելյալ տեղեկություներ է հրապարակել։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի N զորամասում, մահացած զինվորը Գորիսի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատից։