00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք է օրենսդրական դաշտը կարգավորել. Տեր-Խաչատուրյանը` հայ-թուրքական հարաբերության մասին

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Տեր-Խաչատուրյան
Հակոբ Տեր-Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2022
Հակոբ Տեր-Խաչատուրյան
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով` իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ն կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դառնան, սակայն դա հաշտեցման գործընթաց չի ենթադրում։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Հաշտեցման գործընթացն իրենից ենթադրելու է Հայոց ցեղասպանության ճանաչում, Թուրքիայի կողմից էլ՝ պատասխանատվության ընդունում։ Ինչ վերաբերում է հարաբերությունների նորմալացմանը, ապա Թուրքիան է խանգարել այս գործընթացներին։ Այսինքն` Թուրքիան փակել է սահմանները, Թուրքիան կարող է բացել սահմանները, սակայն մինչ այդ, եթե իշխանությունը խոհեմ լինի, պետք է պատրաստվի դրան»,- ասաց Տեր-Խաչատուրյանը։

Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ պետք է օրենսդրական դաշտը կարգավորել` արգելքներ մշակել տնտեսական, անվտանգության և մի շարք այլ ոլորտներում, սակայն, ըստ Տեր-Խաչատուրյանի, իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։
Ինչ վերաբերում է դրսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մինչև վերջին երկու տարիները դիմացել են ճնշումներին, ներկայացրել հայկական տեսակետը, իսկ Արցախի հարցում Ադրբեջանը նույնիսկ պաշտպանողական դիրք էր զբաղեցնում, ամեն ինչ փոխվեց վերջին 2 տարիների ընթացքում` այս իշխանության օրոք։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ և երրորդ հանդիպումները կայացան Վիեննայում փետրվարի 24-ին և մայիսի 3-ին։
Լրահոս
0