https://arm.sputniknews.ru/20220509/petq-e-orensdrakan-dashty-kargavvorel--ter-khachaturjany-hajturqakan-haraberutjan-masin-41847396.html
Պետք է օրենսդրական դաշտը կարգավորել. Տեր-Խաչատուրյանը` հայ-թուրքական հարաբերության մասին
Պետք է օրենսդրական դաշտը կարգավորել. Տեր-Խաչատուրյանը` հայ-թուրքական հարաբերության մասին
Sputnik Արմենիա
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով` իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T16:15+0400
2022-05-09T16:15+0400
2022-05-09T17:43+0400
հայաստան
թուրքիա
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1700/84/17008413_0:30:1600:930_1920x0_80_0_0_3f3dbe1906c778d90e94626c6c2a8642.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ն կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դառնան, սակայն դա հաշտեցման գործընթաց չի ենթադրում։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ պետք է օրենսդրական դաշտը կարգավորել` արգելքներ մշակել տնտեսական, անվտանգության և մի շարք այլ ոլորտներում, սակայն, ըստ Տեր-Խաչատուրյանի, իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։Ինչ վերաբերում է դրսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մինչև վերջին երկու տարիները դիմացել են ճնշումներին, ներկայացրել հայկական տեսակետը, իսկ Արցախի հարցում Ադրբեջանը նույնիսկ պաշտպանողական դիրք էր զբաղեցնում, ամեն ինչ փոխվեց վերջին 2 տարիների ընթացքում` այս իշխանության օրոք։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ և երրորդ հանդիպումները կայացան Վիեննայում փետրվարի 24-ին և մայիսի 3-ին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1700/84/17008413_32:0:1456:1068_1920x0_80_0_0_d89164e07e41d5f6c9d7e0e92ac922f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան, թուրքիա, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Պետք է օրենսդրական դաշտը կարգավորել. Տեր-Խաչատուրյանը` հայ-թուրքական հարաբերության մասին
16:15 09.05.2022 (Թարմացված է: 17:43 09.05.2022) ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով` իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ն կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դառնան, սակայն դա հաշտեցման գործընթաց չի ենթադրում։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Հաշտեցման գործընթացն իրենից ենթադրելու է Հայոց ցեղասպանության ճանաչում, Թուրքիայի կողմից էլ՝ պատասխանատվության ընդունում։ Ինչ վերաբերում է հարաբերությունների նորմալացմանը, ապա Թուրքիան է խանգարել այս գործընթացներին։ Այսինքն` Թուրքիան փակել է սահմանները, Թուրքիան կարող է բացել սահմանները, սակայն մինչ այդ, եթե իշխանությունը խոհեմ լինի, պետք է պատրաստվի դրան»,- ասաց Տեր-Խաչատուրյանը։
Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ պետք է օրենսդրական դաշտը կարգավորել` արգելքներ մշակել տնտեսական, անվտանգության և մի շարք այլ ոլորտներում, սակայն, ըստ Տեր-Խաչատուրյանի, իր հայկական էությունից հեռացած իշխանությունը չի կարող հայ ժողովրդի անունից բանակցել։
Ինչ վերաբերում է դրսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մինչև վերջին երկու տարիները դիմացել են ճնշումներին, ներկայացրել հայկական տեսակետը, իսկ Արցախի հարցում Ադրբեջանը նույնիսկ պաշտպանողական դիրք էր զբաղեցնում, ամեն ինչ փոխվեց վերջին 2 տարիների ընթացքում` այս իշխանության օրոք։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ և երրորդ հանդիպումները կայացան Վիեննայում փետրվարի 24-ին և
մայիսի 3-ին։