«Րոպե-րոպե ժողովուրդը ոտքի է կանգնում». ընդդիմության հանրահավաքն ընդմիջվեց երթով

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Սայաթ–Նովա փողոցով կքայլեն դեպի մի փողոց, որտեղով այս ընթացքում դեռ չեն անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության այսօրվա հանրահավաքն ընդհատվեց երթով։
1 / 5

Ընդդիմության երեկոյան երթը

2 / 5

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ֆրանսիայի հրապարակում

3 / 5

Էդգար Ղազարյանը Ֆրանսիայի հրապարակում

4 / 5

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համակիրների հետ

5 / 5

Ընդդիմության երեկոյան երթը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Սայաթ–Նովա փողոցով կքայլեն դեպի մի փողոց, որտեղով չեն անցել այս ընթացքում։
«Րոպե-րոպե մեր ժողովուրդը ոտքի է կանգնում, մենք հասնելու ենք մեր նպատակին»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ երթից հետո կշարունակեն հանրահավաքը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Կանայք զարդեր «նվիրեցին» Աննա Հակոբյանին, հիշեցնելով նրա` փամփուշտներից զարդ սարքելու կոչը