00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանայք զարդեր «նվիրեցին» Աննա Հակոբյանին, հիշեցնելով նրա` փամփուշտներից զարդ սարքելու կոչը

© Sputnik / Aram NersesyanԿանայք զարդեր «նվիրեցին» Աննա Հակոբյանին։
Կանայք զարդեր «նվիրեցին» Աննա Հակոբյանին։ - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2022
Բաժանորդագրվել
Ակցիայի ելած կանայք զարդեր լցրին կառավարական ամառանոցի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանում կազմակերպված երթը, որին մասնակցում են միայն կանայք, այս պահին հասել է կառավարական ամառանոցի տարածք։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր («Հայաստան» խմբակցություն) Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ ժամանակին վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, ասում էր, թե պետք է փամփուշտները ձուլել և զարդեր սարքել։

«Կեղծ խաղաղության թեզով եկածները մեզ պատերազմ բերեցին։ Ահա, զարդեր ենք բերել քեզ, վերցրե՛ք ու գնացե՛ք` ժողովրդին հանգիստ թողեք»,- ասաց Գրիգորյանը։

Այնուհետև կանայք զարդեր լցրեցին գետնին։
Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Արցախ կատարած ուղևորության շրջանակում այցելել էր առաջնագիծ։
Նա հատարարել էր, որ Երևանում վարպետ կա, որը փաշփուշտներից զարդեր է պատրաստում, և ակցիայի մասնակիցները փամփուշտներից ձուլված զարդեր կստանան։
Հակոբյանը վստահություն էր հայտնել, որ մայրական անսահման սիրո ջերմությունից կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0